Արցախում ամենաթողություն է, թշնամին վերացնում է հայկական հետքը, պատժելու մեխանիզմները չեն գործում
Հայկական ՄամուլՀայքի մշակույթի օմբուդսմենը անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական շարունակվող վանդալիզմին․
«Մեդալի հակառակ կողմում խաղաղությունը չէ: Բաքվի ոճրագործները պետական մակարդակով քանդում են այն ամենը, ինչ հայկական է: Հիմա էլ վանդալների ձեռքը հասել է Շուշիում ազատամարտի հերոսամարտին նվիրված հուշաղբյուրին:
Մշակութաբանների դիտարկմամբ, բռնազավթված Արցախում ամենաթողություն է, նպատակ է դրվել վերացնել հայկական հետքը: Պատժելու մեխանիզմները ցավոք չեն գործում»։