Պարեկների կողմից քաղաքացուն կայանելու համար ծեծի ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է սկսվել
Հայկական ՄամուլՊարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու, նրա ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու մասին նրա եղբոր` փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարության հիման վրա ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Երեկ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իբրև մեքենան սխալ վայրում կայանելու պատճառաբանությամբ ոստիկանները մոտեցել են իր եղբորը, ծեծի ենթարկել: