Մի ամբողջ տարի աշխատում ես, ժամերն ես հաշվում, որ արձակուրդ գնաս, ու ոչ մի կերպ, ոչ մի րոպե կտրվել, հանգստանալ չի ստացվում. Արմինե Օհանյան
Հայկական Մամուլ«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.
«Մի ամբողջ տարի հոգեպես, ֆիզիկապես, մտավոր առումով չարքաշ աշխատում ես, ժամերն ես հաշվում, որ արձակուրդ գնաս, տիեզերական ծրագրեր ես կազմում, որ մաքսիմում կտրվելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ հիմնավոր ռեստարտ լինեմ, հազար կիլոմետր կտրում ես, որ դա իրոք հնարավոր լինի...ու ոչ մի կերպ, ոչ մի րոպե կտրվել, հանգստանալ չի ստացվում...աչքդ ոչինչ չի գալիս, ոչ մի բանից բավականություն չես ստանում, ուղեղդ մի վայրկյան չի անջատվում` Հայաստանից վատ լուրերի սպասում, տագնապի զգացում, ինտերնետով լուրերի փնտրտուք... միջազգային իրադրությանը, մեր փորձանքների ամեն խոսքին ու քայլին հետևելով ես անցկացնում թանկ 10 օրդ...(((»: