Քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալ
Հայկական ՄամուլՕգոստոսի 6-ին, ժամը 17:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակն ու քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել ափ: