Խաբում էին, թե միջանցքը պետք է Ռուսաստանին, իրականում գաղտնի հենց միջանցք տալու շուրջ են բանակցել․ Արա Պողոսյան
ՏեսանյութերՔաղաքագետ Արա Պողոսյանը ֆեսբուքյան էջում գրում է․
«Մինչ իշխանությունները ժողովրդին խաբում էին, թե միջանցքը պետք է Ռուսաստանին, և ցանկացած ընդդիմադիր շարժման մեղադրում դրա մեջ, իրականում իրենք գաղտնի հենց միջանցք տալու շուրջ են բանակցել։
Եվ հիմա, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ դիրքորոշում հայտնի` եթե իշխանությունը համաձայն է տալ միջանցք ի՞նչ է անելու այդ իշխանության հետ։
Հ.Գ. Բոլորովին կապ չունի, թե ինչպես կփաթեթավորեն անունը, եթե ամբողջովին վերահսկողությունը Հայաստանը չի իրականացնում, նշանակում է որ միջանցք է»։