Ինչպիսին այդ նեռի ու իր որդիների վարքն է, այդպես էլ արտացոլվում է ժողովրդի վրա. Սրբազան
Հայկական Մամուլ«Վերևում նստած չարիքի օրինակը հայելաբար արտացոլվում է մեր կյանքում։ Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ նա կարող է ստել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է խաբել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է ուժ կիրառել, ջարդել, փշրել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է 40 մեքենաներով գնալ ու փողոցում մարդ սպանել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է փողոցում թքել մարդկանց վրա, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է մարդկանց զրպարտել, ես չեմ կարող։
Եվ ինչպիսին այդ նեռի ու իր որդիների վարքն է, այդպես էլ արտացոլվում է ժողովրդի վրա։
Սուրբ Գիրքն էլ է ասում․ «թագավորի մեղքը տարածվում է ամբողջ ժողովրդի վրա»»:
Բագրատ Սրբազան