Խոշոր հրդեհ՝ Երևանի շենքերից մեկի բնակարանում. գույքն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Հայկական ՄամուլԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 33 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ, 11-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ամբողջությամբ այրվել է տան գույքը ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, կրակը բռնկվելու էր հարևանի տանը, քանի որ երբ ժամանել են հրշեջները, հարևանի տան դուռը կրակի էր մատնվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ հրդեհի պատճառը գազից չի եղել: