Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձը Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Այսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկան Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից 

Իրենց անգործության պատճառով եղբորս դիակը մեզ հասավ 3 տարի անց. Արթուրն այսօր կդառնար 24 տարեկան

Հայկական Մամուլ

MediaHub

Արթուրի ընտանիքի անդամները 3 տարի սպասել են հրաշքի, որ մի օր ինչ որ տեղից նա կհայտնվի... նա անհետ կորած էր համարվում 2020 թվականի պատերազմից, սակայն հրաշք այդպես էլ տեղի չունեցավ:

Այսօր Արթուրը կդառնար 24 տարեկան, բայց հավերժ մնաց 20 տարեկան:

MediaHub-ը վերհիշում է հարցազրույցը նրա եղբոր հետ:

***

«Մեր ընտանիքը 3 տարի անընդմեջ սպասել է եղբորս՝ Արթուրին, նա անհետ կորած էր համարվում 2020 թվականից։ Սկզբում, ընկերներից մեկն ասաց «Բայրաքթար»-ով խփել են դիրքի վրա, ինքը վիրավորվել է, իսկ Արթուրին դրանից հետո չի տեսել, ինքն էլ մտածել է, որ եթե իր հետ չեն իջեցրել դիրքից հոսպիտալ, ուրեմն զոհվել է»,- MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Արթուր Հայրապետյանի մասին պատմում է Տիգրանը։  

Արթուրը` որպես ժամկետային զինծառայող, Հադրութի զորամասում էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ` կիրառելով զինանոցի ողջ ներուժը։ Ծանր մարտերից ու Հադրութի գրավումից հետո հայկական զորքը հետ է քաշվել, հասել Մարտունի։ Տիգրանի տեղեկություններով՝ եղբայրը զոհվել է Մարտունու «Կամար» բարձունքում։

«Զինադադարից հետո ամեն օր սպասում էինք հրաշքի, որ ինչ որ տեղից կհայտնվի, որոնողական աշխատանքները մեկնարկել էին, իսկ նրանից ոչ մի լուր։ Որքան օրերն անցնում էին՝ այնքան նրա ողջ մնալու հույսերը մարում էին։ Մտածեցինք գերի է։ Դրա համար գործի դրեցինք արտերկրում ապրող մեր բոլոր ծանթների ներուժը` պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, մի խոսքով՝ մարդկանց, ովքեր կկարողանային հստակ տեղեկություն իմանալ Բաքվից։ Մինչ տեղեկություն ստանալը, ԴՆԹ պատասխան եկավ, որ նույնականացումը համընկել է, եկեք ՀՀ Մարտունու դիահերձարան։ Եկանք, ասացին` «սխալմունք է եղել, ձեր տղայի մարմինն այստեղ չէ», ներողություն խնդրեցին, մենք հետ եկանք Ստեփանակերտ։ Մի քանի օր անց պատասխան ստացանք, որ եղբայրս Բաքվի բանտում է, գերեվարվել է»,- ասում է Տիգրանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ իրար հակասող տեղեկություններն ու սպասումն ավելի դաժան է եղել հատկապես մոր համար։ Արցախի պաշարման ժամանակ ԴՆԹ հետազոտության կենտրոնից նորից են զանգել` վստահեցնելով, որ նախորդ անգամ սխալվել են, բայց այս անգամ հստակ է․ նույնականացվել է Արթուր Հայրապետյանի աճյունը։

«Չկարողացանք գալ, քանի որ ճանապարհը փակ էր։ Երբ սեպտեմբերին տեղափոխվեցինք Հայաստան, առաջին բանը, որ արել ենք Արթուրի ԴՆԹ թեստը Մոսկվայի առաջատար գիտագործական կենտրոն ուղարկելն էր։ Հոկտեմբերին ասացին 99.9 տոկոսով պատասխանը, աճյունը նույնականացվել է։ Դա փաստորեն այն նույն դիակն էր, որը 2 տարի առաջ ասել են` «ձերն է», հետո ներողություն խնդրել, թե սխալմունք է։ Այսինքն՝ իրենց անգործության պատճառով մենք սպասել ենք 3 տարի։ Ինչևէ, եղբորս հուղարկավորեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մայրս, որ 3 տարի սպասել է հրաշքի, ակնկալիքները չարդարացան։ 2020 թվականից կուտակված ցավը կրկնապատկվեց։ Հիմա սփոփվում ենք նրանով, որ գոնե Արթուրի դին ուշ է մեզ հասել, գերեզմանը չի մնացել Արցախում, թե չէ կխելագարվեինք։ Գոնե այստեղ գնում ենք «Եռաբլուր», փոքր ինչ թեթևացած տուն վերադառնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտում, Հայրապետյանների ընտանիքում 3 տղա է մեծացել։ Ընտանիքի կարոտը 44-օրյա պատերազմից հետո չի փարատվում, Արթուրի զոհվելու ցավը չի մեղմվում։ Տիգրանը համոզված է, որ իրենց ընտանիքում դեռ նոր Արթուր է ծնվելու։ 

Արթուր Հայրապետյանն ապրեց ընդամենը 20 տարի, բայց նրա ու իր մարտական ընկերների հերոսությունների մասին դեռ շատ է խոսվելու։ Նրանք կարող էին լքել իրենց վերապահված դիրքը, նահանջել՝ փրկվելու համար, բայց ընտրեցին գիտակցված մահը։

 

Հունան Թադևոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը
Ամենադիտված