Մահացել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջներ անցկացնող ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն
Հայկական Մամուլ88 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջներ անցկացնող ամերիկացի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա հարազատների հայտարարությունը։
Նշվում է, որ հաղորդավարը մահացել է իր տանը երկարատև հիվանդությունից հետո՝ կնոջ, երեխաներով, թոռներով շրջապատված։
Դոնահյուն ցերեկային թոք-շոուների ժանրի հիմնադիրներից մեկն է։ Նշենք, որ Ֆիլ Դոնահյուի շոուն եղել է իր ժամանակի ամենաազդեցիկ հաղորդումներից մեկը և եթերում է եղել ռեկորդային 29 տարի:
1980-ականներին Դոնահյուն հեռուստակամուրջներ էր անցկացնում ԽՍՀՄ-ի հետ, նրա գործընկերը լրագրող Վլադիմիր Պոզներն էր։ 1990-ականների սկզբին նրանք կազմակերպեցին ամենշաբաթյա հեռուստատեսային հանդիպումներ «Պոզներ և Դոնահյու» կլոր սեղանի շուրջ, որ հեռարձակվում էին CNBC-ի եթերում և հարթակ էին տարբեր թեմաների հարցերի քննարկման համար: