Ինչպե՞ս պայքարել ծերանալու դեմ․ ԱՄՆ--ում դեղամիջոց են մշակում
Հայկական Մամուլ
Ամերիկացի գիտնականները շների վրա դեղամիջոց են փորձարկում, որը կարող է դանդաղեցնել նրանց ծերացումը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերության ստորաբաժանումներից մեկը։
Դեղամիջոցը, որը ստեղծվել է Telomir Pharmaceuticals-ի ղեկավար Քրիստոֆեր Չափմենի և Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Մայքլ Ռոյզենի համագործակցության արդյունքում, արդեն հաջողությամբ փորձարկվել է երկու տարեց շների վրա, որոնց մեկը քաղկեղ ունի: Նրանց տերերի խոսքով՝ երկու կենդանիների վիճակն էլ կարճ ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է։
Նոր դեղամիջոցի շնորհիվ մարմինը սկսում է վերարտադրել ցողունային բջիջները և կարող է «բառացիորեն ավելի երիտասարդ տեսք ունենալ», նշում է ABC-ն։
Ներկայում փորձարկումներին մասնակցում է 10 շուն։ Հետազոտության արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա սկզբին։ Մարդկանց կլինիկական փորձարկումները կարող են սկսվել նաև 2025 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)