Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Հայկական ՄամուլՕգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։
Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը լավագույն առիթ է հոգևոր նորոգության և հայրենասիրական զգացումների զորացման:
Նորին Սրբությունը պատգամեց նաև ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և շարունակել հայրենանպաստ գործունեությունը՝ նախանձախնդրորեն ներգրավվելով ազգային-եկեղեցական կյանքում։