Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը
Հայկական ՄամուլՄահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: Այս տարի կլրանար նրա 80-ամյակը։
Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Այնուհետեւ եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Հովհաննես Պապիկյանը նաեւ վավերագրական ֆիլմերի հեղինակ է՝ «Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…։