Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 135 մլն դոլար է խնդրել կապիկի ծաղկի դեմ պայքարի համար
Հայկական ՄամուլՄարդկանց շրջանում կապիկի ծաղկի տարածման դեմ պայքարի համար առաջիկա կես տարում անհրաժեշտ է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացնել 135 մլն դոլար, հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Կապիկի ծաղկի բռնկման դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության համալիր եւ համակարգված աշխատանքը»,- նշել է նա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Օգոստոսի 14-ին ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել հանրային առողջապահության ոլորտում՝ կապված կապիկի ծաղկի տարածման հետ աշխարհի մի շարք երկրներում։
News.am