Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել կապիկի ծաղիկ հիվանդությունից տառապող մարդկանց
Հայկական ՄամուլՀռոմի Ֆրանցիսկոս Պապը աջակցություն է հայտնել կապիկի ծաղիկ հիվանդությունից տառապող «հազարավոր մարդկանց»՝ այն անվանելով համաշխարհային արտակարգ իրավիճակ։
«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել կապիկի ծաղիկից տուժած հազարավոր մարդկանց, որն արդեն համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է», - ասել է նա Վատիկանում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտին:
Հռոմի պապը նշել է, որ աղոթում է բոլոր վարակվածների համար, հատկապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ժողովրդի համար, որոնք բազմաթիվ դժվարություններ են ապրում, և աջակցություն է հայտնում ամենից տուժած երկրների տեղական եկեղեցիներին։
«Ես կոչ եմ անում կառավարություններին կիսվել հասանելի բուժումներով, որպեսզի բոլորի համար բավարար բժշկական օգնություն լինի», - ասել է Ֆրանցիսկոս պապը: