Պուտինը հակահարձակում է ծրագրում. ԱՄՆ հետախուզություն
Հայկական ՄամուլՌուսաստանը կարող է փորձել հակահարձակում իրականացնել Կուրսկի շրջանում։ Նա ցանկանում է տարածքը վերադարձնել վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դեյվիդ Քոենի խոսքերը։
Քոենն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում հակահարձակում կիրականացնի, սակայն Ռուսաստանի Դաշնության համար պայքարը շատ դժվար կլինի։
Ըստ ԿՀՎ փոխտնօրենի՝ ուկրաինացի զինվորականները ծրագրում են ռուսական տարածքը «որոշ ժամանակով» պահել իրենց վերահսկողության տակ։
Քոենն ասել է, որ Պուտինը ստիպված կլինի հաղթահարել հետևանքները այն բանից հետո, երբ Ռուսաստանը կորցրեց վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի նկատմամբ: