Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. Նեթանյահու
Հայկական ՄամուլԻսրայելը ԱՄՆ-ի հետ միասին կհաղթի Մերձավոր Արևելքում «Իրանի ահաբեկչական առանցքի հետ բախմանը»։ Նման խոստումով է իր ելույթը սկսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-y։
«Մի բանում կարող եմ ձեզ վստահեցնել՝ մենք հաղթելու ենք», - ասել է Իսրայելի վարչապետը՝ դիմելով կոնգրեսականներին։
«Երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին են, մենք հաղթում ենք, իսկ նրանք պարտվում են: ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին մնան»,- հավելել է նա:
Սա Իսրայելի վարչապետի չորրորդ ելույթն է ամերիկացի կոնգրեսականների առջև իր քաղաքական կարիերայի ընթացքում։ Վերջին անգամ Նեթանյահուն ելույթ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում 2015 թվականի մարտին։