Դատարանը կրկին թույլ չտվեց տեսաձայնագրել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկայի հարցաքննությունը
Հայկական Մամուլ168.am-ը գրում է.
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին նախատեսված ժամից բավականին ուշ մեկնարկեց վերջինիս խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը:
Հանրային մեղադրողները, բնականաբար, միջնորդեցին երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը՝ կրկնելով այն, ինչ միշտ են ասում՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ազատության մեջ կխոչընդոտի քննությանը:
Աշոտյանի համար երաշխավորել են ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նաև առաջարկվել էր գրավ 40 միլիոն դրամի չափով և տնային կալանք՝ բոլոր սահմանափակումներով, համակցված խափանման միջոցները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: