Ռուսաստանը Հնդկաստանի ուղեկիցն է և՛ երջանկության, և՛ դժբախտության պահին. Մոդի
Հայկական Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Երբ նշվում է «Ռուսաստան» անունը, առաջին բառը, որ գալիս է յուրաքանչյուր հնդիկի մտքին, այն է, որ նա Հնդկաստանի ուղեկիցն է երջանկության և դժբախտության մեջ: Ռուսաստանը Հնդկաստանի իսկական բարեկամն է»,- ասել է Մոդին։
«Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, սակայն Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական է»,- հավելել է նա։
Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։ «Երբ մեր ուսանողները հայտնվեցին մարտական գոտում, նախագահ Վլադիմիր Պուտինն օգնեց նրանց անվտանգ տարհանել», - հիշեցրել է Հնդկաստանի վարչապետը։
Նա նաև ասել է, որ հնդկական կինոն առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում՝ հիշեցնելով հնդիկ դերասաններին, ինչպիսիք են Ռաջ Կապուրն ու Միթհուն Չակրաբորտին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան