Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը հայր է դարձել (լուսանկար)
Հայկական ՄամուլԱնցած գիշեր ծնվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանի առաջնեկը։ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի եւ Մարի Պետրոսյանի առաջնեկը տղա է։
Վահագն Դավթյանը որդու հետ լուսանկար է հրապարակել ինստագրամի սթորի բաժնում։
Որդու լույս աշխարհ գալուց հետո մարմնամարզիկը Հայաստանի թիմի հետ, մարզիչ Հայկ Նազարյանի հետ մեկնել է Փարիզ, որտեղ 14-օրյա հավաք կանցնի Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ։