Հնդկաստանում կայծակի հարվածից 19 մարդ է զոհվել
ՏեսանյութերՀնդկաստանի արևելյան Բիհար նահանգում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է All India Radio պետական հեռարձակողը։ Հորդառատ անձրևներն ու ամպրոպները՝ կայծակներով, հարվածել են Բիհարին վերջին 24 ժամվա ընթացքում՝ տուժելով 10 շրջան։
Ինչպես հայտնում է All India Radio-ն, կայծակի հարվածի զոհերի մեծ մասը դարձել են մարդիկ, ովքեր աշխատում էին դաշտերում և անձրևի ժամանակ պատսպարվում ծառերի տակ:
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը դեղին նախազգուշացում է տվել՝ կանխատեսելով ծայրահեղ հորդառատ անձրևներ՝ ամպրոպով և կայծակով Բիհարի մեծ մասում առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնում է Xinhua-ն: Ամեն տարի, երբ սկսվում է մուսոնային սեզոնը Հնդկաստանում, հարյուրավոր մարդիկ մահանում են կայծակի հարվածներից: