Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրապարակել է կառավարության կազմը
Հայկական Մամուլ
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը, ով հուլիսի 5-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իր կաբինետի կազմը, հայտնում է DW-ն։
Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունում պաշտոնների մեծ մասը ստանձնել են Սթարմերի կուսակիցները, որոնք նախկինում եղել են պաշտոնական ընդդիմության ստվերային կաբինետի անդամներ։
Ռեյչել Ռիվզը ստանձնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլերի պաշտոնը՝ դառնալով պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։ Լեյբորիստական կուսակցության փոխվարչապետ Անժելա Ռայները նշանակվել է փոխվարչապետ։ Իվետ Կուպերը դարձել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության, Դեյվիդ Լամմին՝ արտաքին գործերի նախարարության, իսկ Ջոն Հելին՝ պաշտպանության նախարարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան