Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան
ՔաղաքականՄեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բագրատ Սրբազանի մասին երկար չեմ գրի, մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ իր պահով։
Երբ որ Հայաստանում 2013 թ-ին Եվրոպայի ճնշման տակ փորձում էին "Ընտանեկան բռնության մասին" օրենք փաթաթել մեր վզին, իսկ իշխանության մեջ կային, սակավաթիվ, բայց ազդեցիկ լոբբիստներ,Կանադայից նոր եկած Բագրատ Սրբազանը ի տարբերություն ուրիշների, խիզախություն ունեցավ`եկավ
հանրային քննարկման ու քարը քարի վրա չթողեց այդ ապահայկական օրենքից։
Այդ օրվանից մեծագույն հարգանք եմ տածում այս մարդու հանդեպ։
Գիտեմ, հիմա որոշ հականիկոլ խաղացող կերպարներ իրեն մինչև հիմա դա չեն ներել, և իրենց մոծակային խայթոցներին ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ցանցում։
Բայց դա իրենց պրոբլեմն է։
Աստված առա՜ջ, Սրբազան»։