Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համար
Հայկական ՄամուլՈւկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության համաժողովը, որը տեղի կունենա հունիսին` Շվեյցարիայում, կլինի ռազմավարական քննարկում և կօգնի հիմք ստեղծել իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Ukrinform գործակալությունը։
Նրա խոսքով՝ միջուկային հիմնախնդիրը, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը և պարենային անվտանգությունը Ուկրաինայում «տևական խաղաղության հիմնական շինանյութերն են»։ «Այն երկրները, որոնք կմասնակցեն համաժողովին, կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել այդ կետերի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը: