Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)
Հայկական Մամուլ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս պահին բազմաթիվ վրաններ են տեղադրվել։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ խիստ լարված էր։
Իրավիճակը հանդարտվելուց հետո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն վրաններ են տեղադրվել և քաղաքացիները գիշերն անցկացրել են այնտեղ։