Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի Ինդոնեզիայում
Հայկական ՄամուլՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Ինդոնեզիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Մալութ Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:
Անգուլոն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Երևանի «Ալաշկերտում»: Հիշեցնենք, որ Վբեյմար Անգուլոն 2020 թվականի սեպտեմբերին էր ստացել Հայաստանի քաղաքացիություն և հրավիրվել ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ: