ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում և այլ երկրներում 300 ընկերությունների դեմ
Հայկական ՄամուլՄիացյալ Նահանգները, Իտալիայում G7-ի գագաթնաժողովի նախօրեին, հայտարարել է նոր պատժամիջոցների փաթեթի մասին: Եվս 33 մարդ և մոտ 300 ընկերություն ու կազմակերպություն՝ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան, որոնք օգնում են Մոսկվային շրջանցել արդեն իսկ ներդրված սահմանափակումները, հայտնվել են սև ցուցակում, գրում է DW-ն։
Սահմանափակումների ենթակա իրավաբանական անձանց թվում են ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Սերբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից, ասվում է ԱՄՆ գանձապետարանի հաղորդագրության մեջ։