Coca-Cola-ն վերադառնում է Ռուսաստան
Հայկական ՄամուլԱպրիլին ըմպելիքներ արտադրող ամերիկյան Coca-Cola ընկերությունը երեք հայտ է ներկայացրել «Ռոսպատենտ»՝ Coca-Cola, Sprite և Fanta ապրանքանիշերը գրանցելու համար, որոնք նա հանել էր ռուսական շուկայից 2022 թվականին։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով գերատեսչության տվյալների բազային։
Թերթի տվյալներով՝ ապրանքանիշերը պատկանում են ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման 32-րդ և 33-րդ դասերին՝ զովացուցիչ և ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ։
Նշվում է, որ անցյալ աշնանը Добрый ըմպելիքները Ռուսաստանում վաճառքով գերազանցել են Coca-Cola-ին: Հաղորդվում է նաև, որ Coca-Cola-ի հեռանալը Ռուսաստանից հանգեցրել է կոլայի համով ըմպելիքների ապրանքանիշերի քանակի ավելացմանը։
Պարբերականը գրում է, որ 2022 թվականին Ռուսաստանից հանված IKEA ապրանքանիշը նույնպես մտադիր է վերադառնալ ռուսական շուկա։