Մոսկվայի բորսան դադարեցրել է եվրոյով և դոլարով գործարքները․ BBC
Հայկական ՄամուլՄոսկվայի բորսան (MOEX) հայտարարել է, որ կդադարեցնի դոլարով և եվրոյով առևտուրը այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը ԱՄՆ գանձապետարանը ինչպես հայտնել ենք, Ռուսաստանը ներառեց պատժամիջոցների ցուցակում: Ռուսական բանկերում նախկինի պես հնարավոր կլինի արտարժույթ վաճառել, վստահեցնում են ՌԴ Կենտրոնական բանկում, հաղորդում է BBC-ն։
Հունիսի 13-ից արտարժույթի շուկայում և թանկարժեք մետաղների շուկայում առևտուրն իրականացվում է բոլոր գործիքներով՝ բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի»։
«Նմանատիպ սահմանափակումներ կկիրառվեն բաժնետոմսերի և դրամական շուկաների նկատմամբ, որտեղ կասեցված են ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշվարկված ածանցյալ գործիքների հաշվարկները»,-գրում է պարբերականը։