«Wizzair»-ի Միլան-Երևան չվերթի ուղևորները 12 ժամ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում մեկնել
Հայկական ՄամուլWizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում մեկնել։ Այս մասին հայտնել է ուղևորուհի Գոհար Հակոբյանը։
Ժամերով հետաձգման պատճառները չեն հաղորդվում: Ինքնաթիռը պետք է թռչեր տեղական ժամանակով 23:35-ին, ուղևորներն անցել են գրանցումը, թռիչքը չի կայացել: Սկզբնապես հաղորդվում էր, որ անձնակազմի անդամներից մեկի առողջական, բայց այժմ ուղևորները ենթադրում են, որ ինքնաթիռը անսարք է: Ընդ որում, ոչ ավիաընկերության ներկայացուցիչները, ոչ էլ հայկական դեսպանատունը իրավիճակին չեն արձագանքել, իսկ մարդկանց նույնիսկ նվազագույն պայմաններ չեն ապահովել։
Արդեն մի քանի ժամ ուշացման պատճառով չեն կարողանում մեկնել նաև Երևան-Միլան չվերթի ուղևորները: Ուղևորուհիներից մեկի խոսքով ՝ թռիչքը նախատեսված էր այսօր ժամը 06:00-ին, սակայն մեկուկես ժամ անց նրանց տարել են հյուրանոց, նրանք դեռ այնտեղ են:
Հաղորդվում է, որ թռիչքը տեղի կունենա ժամը 14:00-ին: