Լավրովը հայտնել է՝ Ալմաթիում քննարկվել է արդյոք ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը
Հայկական ՄամուլՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել։
«Պատասխանն է՝ ոչ։ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում։
Ինչպես հայտնի է, այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել: