Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայկական ՄամուլՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները. երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է Թասմագամբետովը։
Նա նաև հույս է հայտնել, որ Երևանը «դեռևս կհստակեցնի իր կարգավիճակը» ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի՝ «կազմակերպության մաս լինել, թե չլինել»։