Հայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. Շարմազանով
Հայկական ՄամուլՀայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիեւի պահանջները․ այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։
«Սահմանազատման ու եվրոպական վիզաների ազատականացման հանրաքվեի անվան տակ Նիկոլն ու նրա հաճախորդները փորձելու են իրականացնել Ադրբեջանի պահանջը՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը։
Դեպի Եվրոպա գնալու կուտը չուտեք։
Ուզում է ՀՀ քաղաքացիների 100 տոկոսը քվեարկի ԵՄ մտնելու համար, ԵՄ-ում ոչ մեկ ՀՀ-ին չի սպասում։ Իսկ իրականում հանրաքվեի գաղափարը ՀՀ-ի ադրբեջանացման ծրագիր է։
Վիզաների ազատականացման կամ խաղաղություն բերելու պատրվակով՝ հանրաքվեով փորձելու են ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ անել, փոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատի պատկերը, Անկախության հռչակագրի դրույթները՝ կատարելով Ալիեւի պահանջը։
Ասեցինք՝ միամիտ ենք, բայց էդքա՞ն…»,- գրել է նա։