Բաքուն հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են
Հայկական Մամուլ
Ադրբեջանի հակաականային գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում համաժողովի ժամանակ, հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, և դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը։ Այս մասին հաղորդում է APA-ն։
«Տվյալներն ընդգրկում են միայն նախկին շփման գիծը: Վերամշակելով այս տվյալները՝ պարզ դարձավ, որ այս տվյալների օգտակարությունը չի գերազանցում 25%-ը։ Սա շատ ցածր ցուցանիշ է»,- ասել է Սուլեյմանովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)