Ալիևը ցավակցել է Պուտինին
Հայկական Մամուլ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է APA-ն։
«Խորապես ցնցված եմ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահների մահվան մասին լուրերից։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրի մեջ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան