Դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ
Հայկական ՄամուլՀայաստանի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու զավակցել զոհվածների հարազատներին:
«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։