ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Հայկական ՄամուլՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են հունիսի 23-ին Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտել են Դաղստանում տեղի ունեցած նողկալի և վախկոտ ահաբեկչական գրոհը»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում:
Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին։ ՄԱԿ-ում շուտափույթ ապաքինում են մաղթել վիրավորներին։
Հունիսի 23-ին Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում զինված գրոհայինները հարձակվել էին երկու ուղղափառ եկեղեցիների, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 21, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Իրավապահները ոչնչացրել են գրոհը ձեռնարկած հինգ զինյալների: