Գազայի հատվածում 24 ժամում 40 մարդ է զոհվել
Հայկական ՄամուլԻսրայելի կողմից Գազայի հատվածին հարվածների հետևանքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքների ջարդ է իրականացրել։ 40 մարդ է մահացել, իսկ 224 մարդ վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 37 834-ի։ Ավելի քան 86,8 հազար մարդ վիրավորվել է։