Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է երկաթե արգելապատնեշին
Հայկական Մամուլ
Հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 49-ամյա Արման Մնացականյանի վարած «Mercedes ML 350» մակնիշի և 30-ամյա Գոռ Դավթյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ՎԱԶ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան