«Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը վերափոխվել է կանանց տեղամասի. նոր գույք է գնվել
Հայկական Մամուլ«Աբովյան» ՔԿՀ-ի կարիքների համար գույքի (գրասեղան, գրապահարան, գրատախտակ, զգեստապահարան, համակարգիչ, կողապահարան և մանկական մահճակալ), ձեռքբերման համար կնքվել են գնման պայմանագրեր, ընդհանուր գումարը՝ 4 մլն 365 հազար դրամ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի ընթացքում վերանորոգվել է «Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը, այն վերափոխվել է կանանց տեղամասի։
Նշված շինությունները գտնվում են բոլոր դիտորդական և հասարակական կազմակերպությունների անմիջական ուշադրության կենտրոնում և հանդիսանում են քրեակատարողական հիմնարկի բարեկարգման աշխատանքների շարունակական բաղադրիչ։
«Աբովյան» ՔԿՀ-ում դպրոցի մասնաշենքը և անչափահասների տեղամասը կանանց տեղամասի վերափոխելու աշխատանքների իրականացման կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր գույք՝ վերանորոգված տեղամասերը կահավորելու նպատակով։