Կաշխատենք Հայաստանի ցանկացած իշխանության հետ, կարևորը՝ զոհեր չլինեն. ՌԴ սենատոր
Հայկական ՄամուլՌուսաստանը շահագրգռված է որ Հայաստանում կայունություն լինի։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ կայունություն լինի Հայաստանում: Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ զոհեր չլինեն։ Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքներ կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանը»,-ասել է քաղաքական գործիչը: