ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը ժամանել է Թբիլիսի
Հայկական ՄամուլՊաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում է newsgeorgia-ն:
Ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, խորհրդարանի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այն համարում են դեմոկրատական արժեքներին հակասող՝ հայտարարելով, որ «օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ»։
Պետքարտուղարությունը նշել է, որ Օ'Բրայենի այցի նպատակն է ցույց տալ «Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը վրաց ժողովրդին և Վրաստանի ձգտմանը դեպի խաղաղ, բարգավաճ և ապահով եվրատլանտյան ապագա»։