Սերբիայում նախագահին սպառնալու համար տղամարդ է ձերբակալվել
Հայկական ՄամուլՍերբիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քաղաքացու, ով սպառնացել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է Սերբիայի ՆԳՆ-ն։
«Հանրապետության նախագահի անվտանգությանը սպառնացող գործոնների պատճառով՝ Սոմբորից Դրագան Միյատովիչը 48 ժամով կալանավորվել է»,- գերատեսչության խոսքերը մեջբերում է Tanjug գործակալությունը։
Ինչպես ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, Վուչիչի հասցեին սպառնալիքներ են հնչել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից հետո, որը դատապարտել է Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը։ Նա կոչ է արել իրավապահ մարմիններին անհապաղ արձագանքել միջադեպին։