Լատվիայի ԱԳ նախարարը զինվորական է դարձել
Հայկական ՄամուլԼատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն համալրել է հանրապետության զինված ուժերի կամավորականների շարքերը։
«Հատուկ օր. Զեմեսսարձեի 13-րդ հետևակային գումարտակի (լատվիական կամավորական միլիցիա) համալրում, երդումը տրված է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Տեքստին կից հրապարակված լուսանկարում հանրապետության արտաքին քաղաքականության վարչության պետը կանգնած է զինվորական համազգեստով՝ շրջապատված նույն հագուստով յոթ կանանցով։ Լուսանկարում նա աջից առաջինն է։
Լատվիայի կամավորականների միլիցիան օգնում է պաշտպանել երկրի տարածքը, վերացնել արտակարգ իրավիճակների հետևանքները, իրականացնել փրկարարական գործողություններ և ապահովել հասարակական անվտանգությունը։