Երևանում կմեկնարկեն հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար. քաղաքապետարան
Հայկական ՄամուլԵրևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին՝ ժամը՝ 8:30-ից մինչև 10:00-ը, տեղի կունենան հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ Կորյունի (Մատենադարանի մոտ) - Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց (Արգիշտիի-Բեյրութի խաչմերուկ) երթուղով:
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 31-ը, ժամը 18:00-ն է: Մանրամասների համար զանգահարել (011) 51-41-96, (011) 51-43-96: հեռախոսահամարներով: