«Խաղաղության խաչմերուկը» միտված է հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայկական Մամուլ
Մայիսի 29-ին Հռոմում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար, «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։
Նախարարի տեղակաըը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Հովհաննիսյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերի առանցքային մասն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)