Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հայկական Մամուլ«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի՝
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան փողոցի,
Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: