«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. Պուտին
Հայկական ՄամուլCrocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորներն ու կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է անվտանգության միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այս ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին»,- ասել է Պուտինը։