Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
Հայկական ՄամուլՀունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը ապրիլի 21-ին Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։
Հունգարիայի իշխանությունների աջակցությամբ 2024 թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ բռնի տեղահանության ենթարկված ընտանիքների անդամները, որոնց համար Հունգարիայի իշխանությունների կողմից նախատեսվել է աջակցության փաթեթ։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։