Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են
Հայկական ՄամուլՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանի և 66-ամյա Սամվել Հակոբյանի նկատմամբ: