Բրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար
Հայկական ՄամուլԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում մի կին փորձել է 17 հազար բրազիլական ռեալի չափով վարկ ձևակերպել իր մահացած հորեղբոր անունով։ Նա անվասայլակով նրա մարմինը բերել է բանկ։ Այս մասին հաղորդում է «Говорит Москва» տելեգրամյան ալիքը։
«Հորեղբայր, լսու՞մ ես։ Ստորագրիր այստեղ և վերջացրու ինձ գլխացավ պատճառելը»,- կնոջ խոսքերն է մեջբերում տելեգրամի ալիքը։ Նա ձևացրել է, թե շփվում է հարազատի հետ։
Բանկի աշխատակիցները հարցրել են, թե ինչու տղամարդն այդքան գունատ տեսք ունի, իսկ ավելի ուշ շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են տղամարդու մահը։ Հաղորդվում է, որ կինը ձերբակալվել է։